National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
02.07.2021
Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի ԽՎ հանձնաժողովի նիստում
1 / 1

Հունիսի 28-ին տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Կրթության, հաղորդակցության եւ մշակութային հարցերի հանձաժողովի հեռավար նիստը, որին մասնակցեց  ՖԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը:

Նիստի օրակարգի 12-րդ կետը վերաբերում էր Արցախի մշակութային ժառանգության վերացմանը: Թեմայի վերաբերյալ նախ ելույթ ունեցավ մշակութային ժառանգության պահպանման հարցերով փորձագետ, Բրյուսելի Սեն-Լուի համալսարանի հետազոտող Մարի-Սոֆի Կլիպելը, որը ներկայացրեց մշակութային ժառանգության պահպանությանը վերաբերող ողջ կոնվենցիոնալ շրջանակը:

Ապա, համաձայն նախնական պայմանավորվածության, ելույթ ունեցավ կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը: Նա անդրադարձավ 2020թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի անմիջական աջակցությամբ եւ ահաբեկչական խմբավորումների մասնակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի հետեւանքով Արցախի վտանգված պատմամշակութային ժառանգությանը:

Հայ խորհրդարանականը հատկապես ընդգծեց պատերազմի ժամանակ մշակութային արժեքների դիտավորյալ թիրախավորված լինելու հանգամանքը` օրինակ բերելով Շուշիի  Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու` մեկ օրվա ընթացքում երկու անգամ հրթիռակոծվելը: Նա նշեց, որ հետպատերազմյան ընթացքում եւս շարունակվում է Արցախի կրոնական եւ մշակութային կոթողների ոչնչացումը, որի դրսեւորումներից մեկն էլ Ադրբեջանի կողմից դրանց արտաքին տեսքի ձեւախեղումն ու հայկականության հետքի վերացումն է, ինչի նպատակը Արցախի հայկական պատմական, մշակութային եւ կրոնական ժառանգության յուրացումն է: Սոնա Ղազարյանը հանձնաժողովականներին տեղեկացրեց, որ հենց այս նպատակով է, որ Ադրբեջանը միտումնավոր արգելափակում է UNESCO-ի փորձագետների եւ այլ մասնագետների մուտքը Արցախի հայկական մշակութային վտանգված կոթողներ:

ՖԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամը կոչ արեց միջազգային իրավասու մարմիններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` Արցախի հայկական մշակութային ժառանգության վերջնական ոչնչացումը կանխելու համար:

Ելույթի ավարտին ՖԽՎ Կրթության, հաղորդակցության եւ մշակութային հարցերի հանձաժողովի նախագահ, Շվեյցարիայի Կանտոնների խորհրդի անդամ Քրիստիան Լըվրան տեղեկացրեց, որ գալիք տարի կայանալիք ՖԽՎ լիագումար նիստին կներկայացվի Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ բանաձեւի նախագիծ:
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am